ԱՄՆ ընտրությունները միանշանակորեն իրենց ազդեցությունն ունենալու են մեր տարածաշրջանի և երկրի վրա. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Գլոբալ երկրներում տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն ռեգիոնալ, այլև գլոբալ ազդեցություն են ունենում: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների՝ մեր տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցությանը: 

«ԱՄՆ ընտրությունները միանշանակորեն իրենց ազդեցությունն ունենալու են մեր տարածաշրջանի և մեր երկրի վրա: Վերջին տարիներին ԱՄՆ-ի հետ մեր երկկողմ գործակցությունը զարգացման շատ կարևոր փուլում է, 2019 թվականից նաև ռազմավարական երկխոսություն ենք սկսել»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում