Վահագն Խաչատուրյանը և Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդն այցելել են Գյումրու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ԱԱրսեն Մկրտչյան

Հանրապետության նախագահի գրասենյակից հայտնում են՝ Վահագն Խաչատուրյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդն այցելել են Գյումրու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Նախագահները շրջայց են կատարել տեխնոլոգիական կենտրոնում և ծանոթացել կենտրոնի աշխատանքային ուղղություններին և նախաձեռնություններին:

Այնուհետև երկու երկրների նախագահները մասնակցել են «Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություններ» խորագրով միջոցառմանը, անմիջական մթնոլորտում պատասխանել Գյումրու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հարցերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում