Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իրաքի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

ԼԼիլիթ Ասատրյան

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է Իրաքի նախագահ Աբդ Ալ- Լատիֆ Ջամալ Ռաշիդին:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Իրաքի պետական օրհներգերը։ Այնուհետև նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում