ԱԱնժելիկա Ժամհարյան

ԲԴԽ նախագահը Մարտինա Շմիդտին է ներկայացրել գնահատման նոր համակարգը

ԲԴԽ նախագահը Մարտինա Շմիդտին է ներկայացրել գնահատման նոր համակարգը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:

 

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ խորհրդի նախագահը ներկայացրել է հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում կատարած հսկայածավալ բարեփոխումները, ունեցած ձեռքբերումները, մասնավորապես, անդրադարձել է դատավորների գնահատման նոր համակարգի ներդրմանը, որը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը:

 

Կարեն Անդրեասյանը նշել է, որ գնահատման նոր համակարգը բացառելու է դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը:

 

Խորհրդի նախագահը հայտնել է, որ դատավորից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ համակարգը պետք է դատավորի նկատմամբ արդար լինի, և նոր ներդրվող չափորոշիչներն օգնելու են դատավորին գնահատել ըստ իր կատարած աշխատանքի, իսկ դատավորների առաջխաղացումն էլ կլինի կանխատեսելի՝ հիմնված գրանցած արդյունքների վրա։

 

Կարեն Անդրեասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում, շնորհակալություն է հայտնել դատաիրավական, քրեական արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում իրականացված բարեփոխումների գործընթացում ցուցաբերված աջակցության համար, ինչպես նաև կարևորել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում ԵԽ-ի աջակցությունը:

 

Մարտինա Շմիդտն իր հերթին արժևորել է Բարձագույն դատական խորհրդի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը:
 

Հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հաջողություն է մաղթել Մարտինա Շմիդտին իր հետագա գործունեության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում