ՀՀ ԱԳ նախարարը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Խաղաղության խաչմերուկի տնտեսական հնարավորությունները

ԼԼիլիթ Ասատրյան

Աշխատանքային այցով Մանամայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացում զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը։

Արարատ Միրզոյանն ԱՊԼ գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով, որ չնայած բազում մարտահրավերներին և դեռ պահպանվող խնդիրներին՝ ՀՀ-ն ունի քաղաքական կամք՝ կարգավորելու հարաբերությունները հարևան երկրների հետ և այդ նպատակով կառուցողականորեն ներգրավված է եղել բանակցություններում։ 

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ մատնանշելով այս ծրագրի տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար: 

Զրուցակցիներն անդրադարձել են Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև համագործակցությանն առնչվող հարցերի՝ երկուստեք գոհունակություն հայտնելով հայ և արաբ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական կապերի կապակցությամբ: 

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը և ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ կարևորելով փաստացի հայրենազրկված փախստականների կարիքների և իրավունքների պատշաճ հասցեագրման հրամայականը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում