ԱԱրսեն Մկրտչյան

Երևանում աշխատանքն է սկսել «Օրգանական ծագմամբ պարարտանյութերի արտադրության և սպառման խթանումը Հայաստանում» թեմայով աշխատաժողովը

Երևանում աշխատանքն է սկսել «Օրգանական ծագմամբ պարարտանյութերի արտադրության և սպառման խթանումը Հայաստանում» թեմայով աշխատաժողովը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Օրգանական ծագմամբ պարարտանյութերի արտադրության և սպառման խթանումը Հայաստանում» թեմայով աշխատաժողով։ Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից:

 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ և «ԱՄ փարթնըրզ քոնսալթինգ քամփնի» ՍՊԸ կոնսորցիումի կողմից իրականացված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները:

 

Մասնավորապես, ներկայացվել են օրգանական կամ կենսաբանական ծագմամբ պարարտանյութերի արդյունաբերական արտադրության իրագործելիության ուսումնասիրության արդյունքները, որոնք ներառում են արժեշղթայի վերլուծություն, օգուտի և վնասի վերլուծություն, քաղաքականությունների, ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների տեսանկյունից առաջարկություններ։

 

Աշխատաժողովն անց է կացվել ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) բնապահպանական ծրագրի շրջանակներում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում