Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2024-ի պետբյուջեով նախատեսվող աջակցության ծրագրերը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար

ԿԿարմեն Ղուկասյան

Տարածաշրջանային հակամարտություններն ունենում են գլոբալ ազդեցություններ և պոտենցիալ մեծ վտանգ են պարունակում՝ վերածվելով մի մեծ արհավիրքի, որտեղ կարող ենք ունենալ գլոբալ ճգնաժամ՝ տնտեսական ավերիչ հետևանքներով: Սա դրսևորվում է ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանմամբ: Եկամուտների բարձր հավաքագրման և անհրաժեշտ պահուստների ձևավորման շնորհիվ հնարավոր եղավ ֆինանսավորել մեր հայրենակիցների կեցության ապահովման պատշաճ կազմակերպումը և առաջնային օժանդակության տրամադրումը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձանց համար 2024 թվականի պետբյուջեով նախատեսվող աջակցության ծրագրերը:

Նախարարի խոսքով՝ 2024-ի բյուջեի նախագիծը Կառավարության կողմից հաստատվել է հենց այդ օրերին, և մեր հայրենակիցներին տրամադրվելիք աջակցության ծրագրերը բյուջեի այս տարբերակում ներառված չեն:

Հովհաննիսյանը մոտավոր գծերով ներկայացրեց այն հիմնական ավելացումները, որոնք տեղ են գտնելու բյուջեի երկրորդ ընթերցման ժամանակ:

«Երեք ամսվա համար կնախատեսվեն բնակարանի վարձակալության և կոմունալ ծառայությունների գծով տրամադրվող 50 հազար դրամների հատկացումները հունվար, փետրվար և մարտ ամիսներին։

Կնախատեսվեն թոշակների և նպաստների գծով հավելյալ ծախսերը, որը կպահանջի հավելյալ մոտ 30 միլիարդ դրամ։

Կնախատեսվեն կրթության և առողջապահության գծով հավելյալ ծախսերը։

Բնակարանային և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրերն այս պահին չեն պլանավորվի բյուջեով, որովհետև դրանց մշակումը և հաստատումը կարող են տեղի ունենալ դեկտեմբերի վերջին, այնուամենայնիվ, զգալի գումարներ կնախատեսվեն պահուստային ֆոնդում, որպեսզի ծրագրերը պատրաստ լինելուն պես ֆինանսավորման խնդիրներ չունենանք»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը։

Հայաստանն ու Ալբանիան քննարկել են տնտեսական կապերի և զբոսաշրջության զարգացման հեռանկարները

Հայաստանն ու Ալբանիան քննարկել են տնտեսական կապերի և զբոսաշրջության զարգացման հեռանկարները

Քննարկվել են ԵԱՏՄ առևտրային բլոկի արդիական հարցերը

Քննարկվել են ԵԱՏՄ առևտրային բլոկի արդիական հարցերը

Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿ

Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿ

Վաճառողները տարայի գինը հաշվարկում են ձեռք բերված սննդամթերքի գնով․ ՄՍՇՊՀ-ն հորդորել է տնտեսվարողներին կարգավորել խնդիրը

Վաճառողները տարայի գինը հաշվարկում են ձեռք բերված սննդամթերքի գնով․ ՄՍՇՊՀ-ն հորդորել է տնտեսվարողներին կարգավորել խնդիրը

Մեր օրոք պետական պարտքը ավելացել է ոչ թե 2, այլ 1,7 անգամ․ վարչապետը՝ պետական պարտքի ավելացման մեղադրանքների մասին

Մեր օրոք պետական պարտքը ավելացել է ոչ թե 2, այլ 1,7 անգամ․ վարչապետը՝ պետական պարտքի ավելացման մեղադրանքների մասին

Օլիմպիական կոմիտեն շարունակում է մնալ օլիգարխիկ՝ համատարած վախ տարածելով սպորտի որոշ ուղղություններով և ֆեդերացիաներում․ Արայիկ Հարությունյան

Օլիմպիական կոմիտեն շարունակում է մնալ օլիգարխիկ՝ համատարած վախ տարածելով սպորտի որոշ ուղղություններով և ֆեդերացիաներում․ Արայիկ Հարությունյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում