Արարատ Միրզոյանն Ալիշա Քերնսի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում տեղի ունեցածն իր անունով կոչելու կարևորությունը

ԼԼիլիթ Ասատրյան

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի, առկա համագործակցությանն ու հեռանկարներին, և այս համատեքստում արժևորվել է նախօրեին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը:  

ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային և հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ներգրավված բոլոր կողմերի կողմից հանրային, հստակ հանձնառության արտահայտման կարևորությունը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր անուններով կոչելու կարևորությունը, այդ հարցում խորհրդարանական շրջանակների դերը, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ավելի քան 100 հազար բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրման ուղղությամբ, այդ թվում՝ նաև միջազգային գործընկերների հետ փոխգործակցությամբ, իրականացվող քայլերին:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման շուրջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում