Որևէ հայտարարությամբ ՀՀ-ն չի պարտավորվել որևէ պետության տրամադրել արտատարածքային միջանցք. Եղոյան

ԼԼիլիթ Ասատրյան

Եթե խոսում եք նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, այդտեղ հստակ է, որ որևէ համաձայնությամբ և որևէ հայտարարությամբ Հայաստանը չի պարտավորվել որևէ պետության տրամադրել արտատարածքային միջանցք: Այդ մասին ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյոք նոյեմբերի 9-ի հայտարարության չեղարկման մասին քննարկումներ կան:

Ինչ վերաբերում է ապաշրջափակվող ճանապարհին Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահների վերահսկողությանը՝ նա նշեց. «Կարդացեք տեքստը և համեմատեք. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում է ՀՀ իրավազորությունը:

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղարկվի, թե չչեղարկվի, 9-րդ կետով Հայաստանը չի ստանձնել ձեր նշած պարտավորությունները»: 

Եղոյանն ավելացրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով այդ ենթակառուցվածքների առանձնահատկությունների վերաբերյալ քննարկումներն ընթանում են միջկառավարական հանձնաժողովում: «Այնտեղ տեղի են ունենում քաղաքական քննարկումներ, բայց դա չի նշանակում արտատարածքային միջանցք: Թե դրանից զատ ինչ կարող է նշանակել, քննարկում է միջկառավարական հանձնաժողովը. հենց արդյունքները լինեն, կիմանաք այդ մասին»,- նշեց պատգամավորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում