Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնումը կնպաստի կայունությանը. ՀՀ ԱԳ փոխնախարար

ԱԱնժելիկա Ժամհարյան

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնումը կնպաստի կայունությանը՝ նշել է արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ արձագանքելով ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշմանը: Ժամկետները դեռ պետք է հստակեցվեն. փոխնախարարը վստահ է, որ հապաղում չի լինի: 

«Կա որոշում՝ ընդլայնել դիտորդների թվաքանակը, ուժեղացնել նրանց կարողությունները, ինչը թույլ կտա ավելի ակտիվ աշխատանքներ տանել դիտարկման հետ կապված, համապատասխան զեկույցներ ներկայացնել Բրյուսել և անդամ երկրներին․ մի բան, որը, միանշանակ, է՛լ ավելի կամրապնդի կայունությունը մեր սահմաններին»,- նշել է Հովհաննիսյանը:

Պարույր Հովհաննիսյանը ողջունել է նաև ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ որոշումը:

«Այս տարի չի եղել մի հանդիպում, որում չբարձրացնենք վիզաների տրամադրման վատթարացման հարցը ու չխոսեինք ազատականացման մեկնարկի մասին: Որոշումը վերաբերում էր մեկնարկի վերաբերյալ բանակցություններ սկսելուն, դեռ այդ փուլում ենք,:Կարևոր է, որ չի եղել որևէ երկիր, որն առարկել է, որովհետև այդ կոնսենսուսն ապահովելը բարդ է։ Սա շատ դրական զարգացում է։ Կշարունակենք ակտիվ աշխատել Եվրամիության և անդամ երկրների հետ, որպեսզի այս գործընթացը հնարավորինս արագացնենք»,- ասաց ԱԳ փոխնախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում