Խաղաղության խաչմերուկը կարող է տնտեսական և անվտանգային լուրջ գործոն լինել

ԿԿարմեն Ղուկասյան

Թուրք-ադրբեջանական բլեֆին, թե տարածաշրջանային հերթական նախագծերը կշրջանցեն մեր երկիրը, եթե չլինի իրենց ուզած «միջանցքը», Հայաստանը պատասխանում է սեփական առաջարկով:

Վարչապետի կողմից Խաղաղության խաչմերուկ անունով կնքված նախագիծը ենթադրում է ինքնիշխանություն և իրավազորություն բոլոր ենթակառուցվածքների նկատմամբ, որոնք անցնում են տվյալ երկրով:

Հայկական կողմը շեշտում է՝ այդ ճանապարհները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար, բացի այդ, ենթակառուցվածքներից օգտվել կարելի է հավասարության և փոխադարձության սկզբունքը պահպանելով:

Ինչո՞ւ են փորձագետները համոզված, որ Իրանով երկրորդ ճանապարհ ստանալու հեռանկարն այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքից» հրաժարվելու հիմք չէ Ադրբեջանի ու Թուրքիայի համար:

Իրանի հսկողությամբ երկրորդ ճանապարհը չի կարող այլընտրանք լինել կրկին Իրանով անցնող մեկ այլ ճանապարհի: Բաքվի ու Անկարայի նպատակն արտատարածքային ճանապարհն է Հայաստանով:

Երևանի, Թեհրանի ու Արևմուտքի չփոխվող դիրքորոշումից հետո, սակայն, Ալիևն ու էրդողանը գործի են դրել դիվանագիտությունը՝ հստակ դերաբաշխմամբ. մեկը փորձում է աշխարհին համոզել, թե Հայաստանն ապակառուցողական է, հրաժարվում է տարածաշրջանի ապաշրջափակումից, մյուսն առիթը բաց չի թողնում հասկացնելու՝ միջանցք ստանալու ճնշումները շարունավելու են:

Հայաստանի պատասխանի մասին՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում