Օրը՝ 60 վայրկյանում | 11.11.2023

ԼԼիլիթ Ասատրյան

Հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ. Փաշինյանը մասնակցել է Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումին:

Ադրբեջանում քարոզվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը ՀՀ-ի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է. ՀՀ վարչապետ:

Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր իրավունք ունի ունենալ բանակ և ձեռք բերել զենք. Փաշինյան:

Միրզոյանը երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր է փոխանակել Կոլոննայի և Իդալգոյի հետ:

Մեկնարկել է Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի նախապատրաստումը:

ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՀՀ ներկայացրած ժամանակավոր միջոցների պահանջի վճիռը:

Միացյալ Նահանգներում է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ խոսելու Հայաստանում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին:

Իսրայելի բանակի հարվածները Գազայի հատվածին լեգիտիմ չեն. Մակրոն:

Իրանի նախագահը դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ ժամանել է Սաուդյան Արաբիա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում