ՄՄարիամ Մխիթարյան

Եվրահանձնաժողովը առաջարկել է Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրել

Եվրահանձնաժողովը առաջարկել է Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրել

Եվրահանձնաժողովն (ԵՀ) այսօր զեկույց է հրապարակել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ: Եվրահանձնաժողովը Եվրամիության խորհրդին առաջարկել է Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Եվրահանձնաժողովի եզրակացության հիման վրա դեկտեմբերի 14-15-ը Եվրոպական խորհուրդը վերջնական որոշում կկայացնի ընդլայնման քաղաքականության և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

«Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել՝ հաշվի առնելով, որ կձեռնարկվեն բոլոր համապատասխան քայլերը»,- չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

2022 թվականի հունիսին Եվրոպական խորհուրդը պատրաստակամություն հայտնեց Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել 12 պայմանների կատարումից հետո՝ ներառյալ ապաօլիգարխացումը, ապաբևեռացումը, լրատվամիջոցների միջավայրի բարելավումն ու դատական ​​համակարգի լիարժեք անկախության ապահովումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում