Գերմանիան կհրաժարվի՞ Բաքվի գազից ու նավթից՝ ՀՀ վրա հարձակման դեպքում. ԳԴՀ ԱԳ նախարարը Երևանում է

ԼԼիլիթ Ասատրյան

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն այսօր Երևանում Բեռլինի աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու խաղաղության հաստատման գործընթացին: Բերբոքը նաև հայտարարել է, որ Գերմանիան միայնակ չի թողնի Հայաստանին ԼՂ-ից տեղահանվածների հարցերի լուծման ընթացքում և տեղեկացրել լրացուցիչ 9.3 մլն եվրո աջակցություն տրամադրելու մասին: Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ Երևանը մտադիր է խորացնել հարաբերությունները Հայաստանի արժեքային համակարգը կիսող Եվրամիության և անդամ երկրների հետ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգային առումով: Նախարար Բերբոքին հարց է ուղղվել՝ Գերմանիան պատրա՞ստ է հրաժարվել ադրբեջանական գազից ու նավթից՝ այդ պետության կողմից Հայաստանի վրա հարձակման դեպքում:

Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում