Միջնորդների կողմից առաջարկվում են տարբեր հնարավորություններ. ԱԳ փոխնախարարը՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին

ԼԼուսինե Մուրադյան

Միջնորդների կողմից առաջարկվում են տարբեր հնարավորություններ, ջանքերը մի շարք կողմերից շարունակվում են: Այդ մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ձևաչափով են շարունակվում Հայաստան-Ադրբեջան բանակցությունները: 

«Միջնորդների կողմից առաջարկվում են տարբեր հնարավորություններ, չեմ կարող մանրամասնել ավելին: Դա նշանակում է, որ գործընթացը շարունակվում է: Չէ՞ որ միայն բարձրաստիճան հանդիպումներից չի բաղկացած այդ գործընթացը, այլև նախապատրաստում, որոշ փորձագիտական մակարդակով քննարկումներ, այդ առումով ջանքերը մի շարք կողմերից շարունակվում են»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում