Մարգարայի կամրջի շինարարական, կահավորման աշխատանք է տեղի ունենում. Գնել Սանոսյան

ԼԼիլիթ Ասատրյան

Ցանկացած ենթակառուցվածք բացել կամ օգտագործելը այդ ենթակառուցվածքն օգտագործող բոլոր երկրներին բերում է դրական, օգտակար հետևություն կամ արդյունք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Մարգարայի կամրջի վերագործարկմանը:

«Ինչ վերաբերում է Մարգարային, ապա հիմա այնտեղ որոշակի շինարարական, կահավորման աշխատանք է տեղի ունենում, որն իրականացնում են ՊԵԿ-ի, քաղաքաշինության մեր գործընկերները: Ընթացքի մեջ են. կիրականացնեն, իսկ թե կոնկրետ երբ կսկսի աշխատել, չեմ կարող ասել, այդ մասով այլ բանակցողներ աշխատում են»,- ասաց Սանոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում