ԱԱրսեն Մկրտչյան

Էկոնոմիկայի փոխնախարարը Ալ-Ռիադում մասնակցել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» միջոցառմանը

Էկոնոմիկայի փոխնախարարը Ալ-Ռիադում մասնակցել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» միջոցառմանը

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 24-ին Սաուդյան Արաբիայի THIQAH ընկերության հրավերով Ալ-Ռիադ քաղաքում մասնակցել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future Investment Initiative) միջոցառմանը։

 

Միջոցառման շրջանակում Նարեկ Տերյանը հանդիպումներ է ունեցել THIQA ընկերության գործադիր տնօրրինության ներկայացուցիչների հետ։ Ընկերությունն առաջարկում է թվային փոխակերպում և թվային լուծումներ կառավարության համար։

 

Հանդիպմանը քննարկվել են THIQA-յի հետ հնարավոր նախագծերը, և պայմանավորվածություններ են ձեռքբերվել համագործակցել համատեղ պիլոտային ծրագրի ուղղությամբ:

 

Նարեկ Տերյանը հանդիպել է նաև անշարժ գույքի EMAAR ընկերության բիզնեսի զարգացման պատվիրակության հետ։ Նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է Հայաստանի ներրումային միջավայրը, գործող խոշոր ներդրումային ծրագրերը, որոնց շրջանակում հնարավոր է ծավալել արդյունավետ համագործակցություն։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում