Հորդորում եմ ճիշտ ժամանակին ստանալ պատվաստումները, որոնք պաշտպանում են մեր երեխաներին. Անահիտ Ավանեսյան

ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանրապետությունում կարմրուկի հետ կապված իրավիճակին, կարևորեց մեր ազգային օրացույցով սահմանված պատվաստման բոլոր փուլերն անցնելը:

«Մեր իմունիզացիոն ծրագիրն այս պահին արդեն թվայնացված է, և՛ մայրիկները, և՛ պոլիկլինիկայի ամբուլատորիայի աշխատակիցները ավտոմատ կարգով տեղեկացված են լինում իրենց առաջիկա պատվաստումների մասին: Հորդորում եմ ճիշտ ժամանակին ստանալ պատվաստումները, որոնք պաշտպանում են մեր երեխաներին»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ, ցավոք, այսօր ունեցել ենք կարմրուկ ախտորոշմամբ հոսպիտալացված մեկ երեխայի մահվան դեպք:

«Պետք է նշեմ նաև, որ երեխան ունեցել է նաև այլ հիվանդություններ,  առողջական խնդիրներ, և կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել»,- ասաց նախարարը: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, որի մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ:

Երեխան կարմրուկի դեմ պատվաստված չի եղել:

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում