Անկախ, անվտանգ Հայաստանը, խաղաղությունն ու կայունությունը մեր ընդհանուր նպատակներն են. Շիմոնիտե

ԼԼիլիթ Ասատրյան

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առանձնազրույցից հետո երկու երկրի վարչապետները հանդես են եկել հայտարարությամբ: Ինգրիդա Շիմոնիտեն վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հույս հայտնել, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում կողմերը կպահպանեն իրենց հանձնառությունները:

Վարչապետ Փաշինյանը Լիտվայի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար կարիքները, նաև խաղաղության խաչմերուկի վերաբերյալ Հայաստանի առաջարկը, որը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում:

Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում