Բոլոր տարբերակները քննարկվում են, բայց որոշում չունենք. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը կասեցնելու հնարավորության մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Բոլոր տարբերակները քննարկվում են, բայց որոշում չունենք: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ռուսական հեռուստաալիքներում գրանցված թշնամանքի խոսքի հետևանքով հնարավո՞ր է, որ հանրային մուլտիպլեքսում դրանց հեռարձակումը կասեցվի:

«Համաձայնագիր կա, համաձայնագիրը համապատասխան քայլեր նախատեսում է, եթե խախտումներ են լինում, մենք այդ համապատասխան քայլերից կօգտվենք: Բոլոր հարցերի վերաբերյալ եթե նորություն ունենանք, մենք կտեղեկացնենք»,- նշեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում