ԱԱնժելիկա Ժամհարյան

Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլ Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Возможно, это изображение 4 человека, кларнет, труба и Могила неизвестного солдата в США

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ պատվիրակության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Возможно, это изображение 3 человека и текст

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Լիտվայի Սեյմասի փոխնախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով, որ պետք է անել ամեն ինչ` կանգնեցնելու համար դաժանություններն ու պատերազմն աշխարհում:

Возможно, это изображение 8 человек, костюм и свадьба

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում