ԱԱրսեն Մկրտչյան

Հայ-իրանական փոխգործակցության հեռանկարները գյուղատնտեսության տարբեր ոլորտներում. հանդիպում Էկոնոմիկայի նախարարությունում

Հայ-իրանական փոխգործակցության հեռանկարները գյուղատնտեսության տարբեր ոլորտներում. հանդիպում Էկոնոմիկայի նախարարությունում

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մոհամմադ Էբրահիմ Հասան Նեժադի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել ՀՀ և ԻԻՀ միջև գյուղատնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով։ Գյուղատնտեսության ոլորտում առկա ներուժին ծանոթանալու համար պատվիրակությունը եղել է նաև մի շարք գյուղատնտեսական ֆերմաներում։

 

Ամփոփելով իրանական պատվիրակության հետ կայացած հանդիպումների արդյունքները՝ Աշխեն Շիրվանյանը նշել է, որ քննարկումները եղել են բավականին արդյունավետ և կառուցողական։ Նա հույս է հայտնել, որ այցի ընթացքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական քայլեր ձեռնարկելու ամուր հիմք կհանդիսանան՝ նպաստելով երկկողմ համագործակցության ընդլայնմանը։

 

Մոհամմադ Էբրահիմ Հասան Նեժադն իր խոսքում նույնպես կարևորել է փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ անասնաբուծության և անասնաբուժության, բուսասանիտարիայի, պատվաստանյութերի արտադրության և տոհմային կենդանիների սելեկցիայի ուղղությամբ։

 

Հանդիպման ավարտին Աշխեն Շիրվանյանը և Մոհամմադ Էբրահիմ Հասան Նեժադը ստորագրել են ՀՀ և ԻԻՀ միջև գյուղատնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի երկրորդ նիստի արձանագրությունը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում