Բաքուն չի կարող տարածքային պահանջներ ունենալ Երևանի նկատմամբ. Շառլ Միշելը՝ Ալիևի հետ զրույցում

ԴԴավիթ Մուրադյան

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքները՝ Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 25 մլն եվրո օգնություն կհատկացնի՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Գրանադայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին ժամանելով:
«Մենք 5,2 մլն եվրո ենք հատկացրել։ Ես այսօր ՀՀ վարչապետին կտեղեկացնեմ, որ մենք ուրախ ենք կրկնապատկել այդ գումարը մինչև 10,2 մլն եվրո: Բացի այդ մենք ևս 15 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրենք Հայաստանին»,- ասել է պաշտոնյան։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ Գրանադայում հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ և կքննարկի Հայաստանին աջակցելու հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում