Անցակետում և մինչև անցակետը տեղի են ունենում կամայական ձերբակալություններ Ադրբեջանի կողմից, ինչը չափազանց անհանգստացնող է. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Անցակետում և մինչև անցակետը մենք արձանագրում ենք, որ տեղի են ունենում կամայական ձերբակալություններ Ադրբեջանի կողմից, ինչը չափազանց անհանգստացնող փաստ է: Այդ մասին Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է արձանագրենք նաև, որ մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն՝ կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու, այդ թվում՝ միջազգային ատյաններում, և սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ, մնիչև այդ հարցերը հասցեագրված չեն պատշաճ ձևով»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում