ԼԼուսինե Մուրադյան

Ստեփանակերտից Երևանի բուժկենտրոններ տարբեր վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխված վիրավորների կարիքների գնահատում ենք արել. Ավանեսյան

Ստեփանակերտից Երևանի բուժկենտրոններ տարբեր վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխված վիրավորների կարիքների գնահատում ենք արել. Ավանեսյան

Ստեփանակերտից Երևանի բժշկական կենտրոններ տարբեր վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխված վիրավորների կարիքների գնահատում ենք արել, և այս պահին Կառավարությունը, առողջապահության նախարարությունը հոգում են դրանք, բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

 

Նշվել է, որ Հայաստանի տարբեր մարզերում տեղավորվելուց հետո, տեղում, ըստ կարիքի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են օգտվել բժշկական ծառայություններից պետական պատվերի շրջանակներում:

 

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեղավորվելուց հետո նրանց առողջական խնդիրների լուծմանն ու մասնագիտական բուժսպասարկմանն ուղղված երկարաժամկետ քայլերը՝ ընդգծելով բարեգործական և հասարակական կազմակերպությունների աջակցության կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում