ՄՄարիամ Մխիթարյան

Հացահատիկի գործարքի չեղարկումից հետո առաջին նավն Օդեսայից ուղևորվել է դեպի Ստամբուլ

Հացահատիկի գործարքի չեղարկումից հետո առաջին նավն Օդեսայից ուղևորվել է դեպի Ստամբուլ

Ուկրաինական հացահատիկով առաջին նավն Օդեսայից ժամանել է Ստամբուլ, չնայած Ռուսաստանի կողմից ծովային շրջափակմանը: 

Թուրքական Resilient Africa բեռնափոխադրող նավը՝ Պալաուի դրոշի ներքո, երեքշաբթի լքել էր Չեռնոմորսկի նավահանգիստը ցորենի փորձնական փոքր խմբաքանակով՝ 3 հազար տոննա։ Հինգշաբթի նավը մոտեցել էր Բոսֆորին։ Հաջորդը պետք է ճանապարհ ընկնի երկրորդ նավը՝ «Արոյաթը», ավելի մեծ բեռնափոխադրմամբ՝ գրեթե 20 հազար տոննա, գրում է BBC-ն։

Փորձնական առևտրային ճանապարհորդությամբ ճեղքելով ռուսական ռազմածովային շրջափակումը՝ Ուկրաինան ամբողջությամբ գործարկել է նոր միջանցք՝ թուրքական նեղուցներով համաշխարհային շուկա հացահատիկ և այլ ապրանքներ մատակարարելու համար։ Փորձագետները, սակայն, մտավախություն ունեն, որ Սև ծովում պատերազմը կարող է սրվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում