Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ նշելով, որ թիրախավորել է ռազմաարդյունաբերական համալիրի և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները:
Կիևում բալիստիկ հրթիռների հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել, 22-ը՝ վիրավորվել: Բռնկվել են հրդեհներ, վնասվել են տներ, բուժհաստատություն, մեքենաներ: Կրկին թիրախավորվել է Հարավային կամուրջը:
Ռուսաստանն էլ հայտնել է, որ գիշերը Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 630 անօդաչու թռչող սարք: Դրանց մեծ մասը ոչնչացվել է Մոսկվայից հեռու, 160-ից ավելին՝ քաղաքին մոտենալիս: Երկու մարդ վիրավորվել է: Եվս մեկ վիրավոր կա Լիպեցկում:
Տուլայի և Վորոնեժի մարզերը նույնպես ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման:









