24 մանկապարտեզի օտարման գործեր են քննվում. գլխավոր դատախազը գործադիրի նիստին մանրամասներ է ներկայացրել

ԼԼուսինե Մուրադյան

Երևանի 24 մանկապարտեզի վերաբերյալ ի հայտ է եկել մի տեղեկատվություն, համաձայն որի՝ նախնական տվյալներով՝ դրանք օտարվել են մասնավոր անձանց: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մանկապարտեզների օտարման վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ տեղեկացնելով որ երկու ուղղությամբ է աշխատանք իրականացվում:

«Առաջին ուղղությունը պետական շահերի պաշտպանության հայցերն են, և այս պահի դրությամբ Դատախազությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 4 մանկապարտեզի՝ թիվ 132, 147, 159, 199, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 304 մսուր-մանկապարտեզի օտարման կապակցությամբ պետական շահերի հայց է ներկայացվել դատարան: Պետական շահերի հայցից բացի՝ այս նույն մանկապարտեզների օտարման կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ:

Դատախազության կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում Կադաստրի կոմիտեից պահանջվել են նաև Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների տարբեր հասցեներում գտնվող՝ ընդհանուր 13 մանկապարտեզների կադաստրային գործերը»,- ասաց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ Երևան քաղաքի 14 մանկապարտեզի օտարումների կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ. դրանք են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 5 մանկապարտեզ, Կենտրոն վարչական շրջանում գտնվող 7 մանկապարտեզ, Դավթաշենում և Շենգավիթ վարչական շրջաններում գտնվող 1-ական մանկապարտեզ:

«Մանկապարտեզների օտարման դեպքերի ուսումնասիրությունների արդյունքում արձանագրած խախտումները և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթները վերաբերում են շուկայական կամ կադաստրային արժեքից ցածր գնով օտարելուն»,- ասաց գլխավոր դատախազը՝ տեղեկացնելով, որ նմանատիպ ուսումնասիրություն են կատարում նաև մարզերում:

Փաշինյանն արձագանքեց՝ ճի՞շտ է հասկանում՝ մանկապարտեզ լուծարել չի կարելի, այդ իսկ պատճառով դրանք նախ լուծարվել են, ապա՝ օտարվել:

«Երևանում հազարավոր (վերջին թիվը, որ ես իմացել եմ, մոտ 10 հազարի մոտ թիվ է եղել)՝ 7-10 հազար երեխա, սպասում են մանկապարտեզ հաճախելու իրենց հերթին, որովհետև գործող մանկապարտեզները գերբեռնված են, և դրա համար է հերթ գոյացել»,- նկատեց վարչապետը:

Գլխավոր դատախազը հաստատեց. «Այո՛, այս գործընթացի արդյունքում է, որ մենք ունենք բազմաթիվ երեխաներ, որոնք ուղղակի հնարավորություն չունեն մանկապարտեզ հաճախելու, որովհետև նույն Կենտրոն վարչական շրջանում ոտքով հասանելիություն ունեցող մանկապարտեզների թիվը խիստ կրճատվել է հենց այս գործընթացի արդյունքում: Ամենավառ օրինակը Թամանյան 3 հասցեում գտնվող մանկապարտեզն է, որը հիմա որպես սրճարան է ծառայում»:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում