Աննա Հակոբյանն այսօր շրջել է Կիևում, այցելել վանք. վարչապետի տիկնոջ այցն Ուկրաինա ավարտվել է

ԳԳոհար Սարգսյան

Աննա Հակոբյանն այսօր շրջել է Կիևում, այցելել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Սբ. Միխայիլի վանք, որը վերականգնվել է 1990-ականներին: Վանքում վարչապետի տիկնոջ այցի պահին պատարագ է մատուցվել: Աննա Հակոբյանն աղոթել է Հայաստանի, Ուկրաինայի և ամբողջ աշխարհի խաղաղության համար: Աննա Հակոբյանը շրջել է նաև վանքի տարածքում, նրան են ներկայացրել քաղաքապետի նախաձեռնությամբ կառուցված զանգ-կոթողը, որի վրա Միքայել հրեշտակապետի արձանն է: Կիևում շրջայցից հետո վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցն Ուկրաինա ավարտվել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում