Պետք է կանխել երկրորդ Հայոց ցեղասպանությունը. քննարկում ԱՄՆ Կոնգրեսում

ԴԴավիթ Մուրադյան

ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում ԼՂ հարցով հրավիրված լսումների ժամանակ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն նշել է, որ քանի դեռ Հայաստանը և Ադրբեջանը չեն վավերացրել Հռոմի ստատուտը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդեպ միջազգային քրեական վարույթ հնարավոր չէ հարուցվել: Նրա խոսքով՝ բոլոր փաստերն ու իրողությունները վկայում են մեկ բանի մասին՝ Իլհամ Ալիևը նպատակ ունի ցեղասպանության ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերին, այդ իսկ պատճառով նա անտեսում է համաշխարհային առաջնորդների կոչերը՝ անհապաղ բացել Լաչինի միջանցքը:

Իրավաբանի կարծիքով՝ եթե ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը հասկացնեն, որ Լաչինի միջանցքի արգելափակման շարունակման դեպքում Վաշինգտոնն այդ ամենը կհամարի ցեղասպանության իրականացում, արդյունքը երկար սպասել չի տա:

Այս և միջազգային այլ լուրեր՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում