Օրը՝ 60 վայրկյանում | 30.08.2023

ԼԼուսինե Մուրադյան

Աղդամից Ստեփանակերտ ճանապարհին Կարմիր մահիկի աշխատակիցների և ԼՂ-ի բնակիչների միջև ռուս խաղաղապահները փշալարեր և բետոնապատնեշներ են տեղադրել:

Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը 10 բեռնատարից կազմված շարասյունը ուղեկցել է մինչև Կոռնիձորի սահմանային հատված:

Ֆրանսիան պետք է օգտագործի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր դիրքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերաբերյալ բանաձև ընդունելու համար. Իդալգոյի կոչը Մակրոնին:

Մեր ուղերձը հղում ենք Ֆրանսիայի նախագահին, բայց նաև եվրոպական կառույցներին՝ այդ թվում՝ Եվրոպայի խորհրդին. Ստրասբուրգի քաղաքապետ:

Ֆրանսիան պետք է հաշվի առնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները. Զախարովա:

Լաչինի միջանցքից առևանգված երեք անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ:

Մակրոնը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:

Ռուսաստանի յոթ շրջան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման, Ուկրաինայի մայրաքաղաքը ևս օդային հարձակման է ենթարկվել:

Եվգենի Պրիգոժինին Սանկտ Պետերբուրգում հուղարկավորել են առանց զինվորական պատիվների:

Աֆրիկյան ևս մեկ երկրում՝ Գաբոնում, պետական հեղաշրջում է տեղի ունեցել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում