ԱՄՆ նախագահը պետք է պատժամիջոց սահմանի Ադրբեջանի հանդեպ. կոնգրեսական

ԴԴավիթ Մուրադյան

ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է. ՕԿԱՄՊՈ

Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Նա դիմել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն չունեն իրենց ձայնը աշխարհին հասցնելու, և կոչ է արել՝ օգնելու նրանց այդ հարցում: Հրապարակած տեսանյությում Օկամպոն կարծիք է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է այն մարդը, որը կարող է փոխեկ իրավիճակը, ստիպել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:


ԲԱՅԴԵՆԸ ՊԵՏՔ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱ. ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ

«Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդին պարենի, ջրի և դեղորայքի մատակարարման արգելափակումը միջազգային իրավունքի խախտում է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Ջեյմս ՄքԳովեռնը: «ԱՄՆ նախագահը պետք է օգտագործի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակները, այդ թվում՝ ռազմական օգնության կասեցումը, որպեսզի վերջ դրվի Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- նշել է կոնգրեսականը։


ԶԵԼԵՆՍԿԻՆ ՓՈԽՈՒՄ Է ՄԱՐԶԱՅԻՆ ԶԻՆԿՈՄԻՍԱՐՆԵՐԻՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է զինկոմիսարիատներում ստուգումների անցկացումը:

Նրա խոսքով՝ զինկոմիսարիատների պաշտոնատար անձանց նկատմամբ ընդհանուր առմամբ հարուցվել է 112 քրեական վարույթ, կա նաև 33 կասկածյալ: «Որոշում ենք կայացրել պաշտոնից ազատել բոլոր մարզային զինկոմիսարներին։ Այս համակարգը պետք է կառավարեն մարդիկ, ովքեր հստակ գիտեն, թե ինչ է պատերազմը և ինչու պետք է ցինիզմն ու կաշառակերությունը պատերազմի ժամանակ համարել պետական դավաճանություն»,- նշել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահն առաջարկել է, որպեսզի զինկոմիսարիատները ղեկավարեն մարտադաշտից վերադարձած և իրենց առողջությունը հանուն հայրենիքի զոհաբերած մարդիկ, ովքեր այլև չեն կարողանալու մարտական առաջադրանք կատարել:
Նախագահը հավելել է, որ երկու շաբաթից տեղի կունենա ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ այդ պաշտոններում կառաջադրվեն նոր թեկնածուներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում