Արայիկ Հարությունյանը դիմում է ՌԴ-ին՝ բազմապատկելու ջանքերը ԼՂ-ի ապօրինի շրջափակումը վերացնելու ուղղությամբ

ԼԼուսինե Մուրադյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ-ուղերձ է հրապարակել՝ ուղղված միջազգային հանրությանը` ՌԴ-ին, ԵԱՀՄ ՄԽ-ին, ՄԱԿ-ին, ՀՀ-ին և Սփյուռքին:

Դիմելով միջազգային դերակատարներին՝ Արայիկ Հարությունյանը հորդորում է ստանձնած պարտավորությունների շրջանակում գործուն միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու ԼՂ-ում ապրող ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանական հանցագործությունը: Մասնավորապես, դիմելով Ռուսաստանի Դաշնությանը՝ Արայիկ Հարությունյանը նախ կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունը ԼՂ-ում, ապա հավելել. «Վճռականորեն կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու և 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի գործառնությունը վերականգնելու ուղղությամբ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում