Կառավարությունը 1 մլրդ 670 մլն դրամ հատկացրեց մի շարք մարզերում սուբվենցիոն 22 ծրագրի համար

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարության որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին հատկացվեց 1 մլրդ 670 մլն դրամ 22 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքների մասին, մասնավորապես նշեց, որ Շիրակի մարզի Գյումրի համայնքի տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքների 85 տոկոսը կատարված է: Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրն ավարտված է: Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Չինարի բնակավայրի ոռոգման համակարգի սնուցման համար ինքնահոս ջրի մատակարարման ծրագիրը ևս ավարտված է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում