Խաբեության նոր ալիք՝ սոցիալական հարթակներում

ԼԼիլիթ Ասատրյան

Խաբեության նոր ալիք սոցիալական հարթակներում: Տելեգրամի, Ֆեյսբուքի օգտատերերը իրենց ընկերներից կամ կոնտակտներից ստանում են հղում պարունակող նամակներ: Այն բացելուց հետո նրանք հայտնվում են Հայաստանի նախագահի պաշտոնական էջը ներկայացող կեղծ պատուհանում, որտեղ նշվում է, թե ուժի մեջ է մտել նոր օրենք, ըստ որի՝ յուրաքանչյուր երեխա ունեցող ընտանիքի հատկացվելու է 30.000 դրամ: Օգտատերը, հավատալով այս կեղծիքին, դառնում է կիբերհանցագործության զոհ:

Սամվել Մարտիրոսյան (Տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Մարդ մտավ, իրեն առաջարկվում է ստանալ այդ նպաստը, սեղմում ես «Առաջ», դրանից հետո ինչ-որ հարցեր է տալիս ու, բնականաբար, բանկային քարտի տվյալը, էդ է իրենց հետաքրքիր:

Մեդիափորձագետի խոսքով՝ շատ բարդ է պարզել, թե ով կամ ովքեր են կազմակերպում նման հարձակումները:

Սամվել Մարտիրոսյան - Շատ տարբեր երկրներում աշխատող խմբեր են, շատ հաճախ դա նույնիսկ ինչ-որ մի երկրից չի, այլ ցրված թիմեր են: Մեծամասնությունը, որոնք աշխատում են մեր ուղությամբ, Ռուսաստան, Ուկրաինա` ամենատարածված խմբավորումներն են:

Մեդիափորձագետը նշում է՝ կան դեպքեր, երբ կրկնակի հաքերային հարձակում է եղել: Վստահություն շահելու համար նախ իրական օգտատիրոջ տելեգրամյան էջ են կոտրել, ապա նրա անունից էլ տարածել կեղծ հղումը, որ ավելի հավաստի լինի:

Սամվել Մարտիրոսյան - Դուք կարող եք տելեգրամը միացնել հեռախոսից ու համակարգչից, իրենք համակարգչից են մտնում ու սկսում են մարդու անունից իր բոլոր կոնտակտներին ուղարկել ու ընդ որում` ուղարկում-ջնջում են՝ մարդու մոտ չի երևում, որ ինքը բան է ուղարկել:

Իսլկ տելեգրամյան հաշիվները կոտրում են, քանի որ քաղաքացիները չեն պահպանում անվտանգության պարզ կանոնները և տելեգրամի կոդը՝ իբրև թե մրցույթում իրենց ընկերոջը քվեարկելու համար, տրամադրում են անծանոթ էջերի: Հաքերիների նման հարձակումներից պաշտպանվելու հին ու փորձված ձևոը բոլոր սոցիալական հարթակներում նույնն է՝ պետք է միացնել երկփուլային վավերացում:

Հեղինակ` Քրիստինե Թորոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում