Ադրբեջանի հերթական վանդալիզմը. Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի հուշակոթողից պատվանդանն է մնացել

ՄՄարո Թարվերդյան

Ադրբեջանական վանդալիզմի նոր հետևանքներ՝ Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում: Շարունակվում է հայկական հուշարձանների ոչնչացումը: Արդեն նման ավելի քան 100 ահազանգ է եղել: Բարձր մակարդակով հովանավորվող մշակութային սպանդի առաջնահերթ թիրախը վերջին տարիներին կառուցված կոթողները ու եկեղեցիներն են:

Րաֆֆի Քորթոշյան (Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն) -  Վերջինը այս հուշարձանն է: Ոչ թե վերջին դեպքն է, այլ վերջին արձանագրվածը: Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում Արցախյան գոյամարտի զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթող խաչքարից միայն պատվանդանն է մնացել:

Րաֆֆի Քորթոշյան - Ոչ միայն ավերման լուսանկար է, այլև գորշ գայլի նշան է անում, հստակ չէ, թե ինքն է ավերվել թե ավերված էր, զուտ նկարվել է:

Լուսանկարը նոր է հայտնվել համացանցում, բայց հստակ չէ, թե երբ է հուշարձանը ոչնչացվել: Փորձագետը նշում է՝ միջազգային արձագանքից խուսափելու համար ադրբեջանական կողմը վանդալիզմի դեպքերը պատկերող տեսանյութեր սկսել է ավելի քիչ տեղադրել:

Րաֆֆի Քորթոշյան - Սա էլ վերջերս է եղել, Կավաքվանքի լուսանկարներն է, այս լուսանկարը մինչև 1990-ականների սկզբին է, վանքի արձանագրությունը կար:

30 տարիներին այսպիսին էր, իսկ հիմա նորոգման անվան տակ տեսեք թե ինչ են անում:

Սա էլ է վերջին ամիսներին արձանագրվել: Հալիվորի կամրջի ավերման փաստը, արբանյակային լուսանկարներով, 21-ին կանգուն էր:

2022-ի ապրիլին կիսաավերված էր, 2023-ի ապրիլին ամբողջությամբ ավերված: Վանքեր, խաչքարեր, ամրոցներ, գերեզմանոցներ, մեծ ու փոքր հուշարձաններ:

Համլետ Պետրոսյան (պատմաբան) - Ահազանգերը մոտենում է 100-ի, որ վերաբերում են ժառանգությանն ընդհանրապես, ոչ միայն հուշարձաններին:

Թիվն անընդհատ ավելանում է, արդեն մի քանի տասնյակ է, որ հստակ նկարներն ունենք և հին և արդեն ավերված, նաև արբանյակային նկարներով ենք արձանագրում:

Բայց արբանյակային լուսանկարներով երևում է, երբ արդեն հիմնահատակ ավերված են լինում: Այդ արբանյակային լուսանկարները ստանալու հարցում ամերիկյան գործընկերներն են օգնում՝ Համլետ Պետրոսյանն է պատմում: Արձանագրված փաստական տվյալները տեղադրում են 2021-ից գործող MONUMENT WATCH եռալեզու հարթակում: Ավերածությունների մասին տարբեր միջազգային գիտական հարթակներում ևս բարձրաձայնում են:

Համլետ Պետրոսյան - Վերջին համագործակցությունը Ֆրանսիայի ժառանգության ազգային իսնտիտուտի հետ էր:Փորձագետները նշում են՝ թիրախում հատկապես վերջին 30 տարիների ընթացքում կառուցված հուշարձաններն են:

Րաֆֆի Քորթոշյան - Սա է Ջրականի Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցվել է անցած 30 տարիներին, և հիմնահատակ ավերեցին:

Այդ ժամանակ նաև «Բի-Բի-Սի»-ի թղթակիցն էր անդրադարձել եկեղեցու անհետացմանը: Հայկական հետքը ջնջելը խրախուսվում է ամենաբարձր օղակից, հետևաբար դեռ կշարունակվի:

Րաֆֆի Քորթոշյան - 17-րդ դարի եկեղեցու մոտ է կանգնած Ալիևը և ներկայացնում է, որ արձանագրությունները կեղծ են, պետք է քերվեն:

Մինչդեռ այս վանքը 19-րդ դարում հրատարակված էր տարբեր գրքերում արդեն կային:

Այս արձանագրությունները հիմա կան թե ոչ՝ հնարավոր չէ պարզել: Այսպես ավերվեցին նաև Լաչինի գերեզմանատունը, Քաշաթաղի Ծիծեռնակավանքը, Շուշիի կանաչ ժամ եկեղեցին:

Րաֆֆի Քորթոշյան - Երբ Շուշին վերցրին, այս եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր, զինվորը հրադադարի հաջորդ օրն է նկարել, կանգուն է, մեկ տարի անց պայթեցրել են:

Երբ գողին ասում ես՝ մի գողացիր, բայց նա գողանում է, պիտի բանտարկես, եթե չես բանտարոկում, ուրեմն միջազգային կառույցների որոշումները թերի են, որովհետև չեն հասնում վերջնական նպատակին:

Տարբեր նամակներ են գում միջազգային տարբեր կազմակերպություններին, ստանում են Ադրբեջանին դատապարտող նամակ-պատասխաններ, կան նաև դատապարտող բանաձևեր:

Րաֆֆի Քորթոշյան - Այո, բանաձևերը կարևոր են, որովհետև այդ բանաձևերը հետագայում կարող ես օգտագործել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք խումբ 3 տարի անց էլ դեռ Լեռնային Ղարաբաղի այդ տարածքներ մուտք չի գործել: Մինչդեռ, ըստ մասնագետների, այդ տարածքում 5 տասնյակից ավելի 7-րդ, 13-րդ, 17-րդ դարերի հուշարձաններ կան:

Համլետ Պետրոսյան -  Դադիվանք, Հադրութի Սպիտակ Խաչ, Կատարո վանքեր:

Այն կորուստը, որ կարող ենք գնահատել, մոտենում է 2000-ի: Այդ կորուստները աշխարհին պատմելու համար անցած տարի Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ-ի ֆինանսավորմամբ այս գիրքն է հրատարակվել՝ անգլերեն, շուտով նաև ռուսերեն և հայերեն տարբերակները կլինեն:

Րաֆֆի Քորթոշյան - 400 հուշարձան կա ընդգրկված, 30 տարիներին ավերված, վերջին 3 տարում և հուշարձաններ, որոնք իրենց տիրապետության տակ են, և կա մտավախություն:

Հրատարակվելուց հետո արդեն իսկ մի քանիսի ավերման մասին փաստեր ունեն՝ ավելացնում է Քորթոշյանը: Գիրքը 1000 օրինակով է տպագրվել, 500-ը դիվանագիտական ներկայացուցիչներին է փոխանցվել, իսկ մյուս 500-ը՝ տարբեր երկրների գիտական կենտրոններ, թանգարաններ, համալսարաններ:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում