Հունվար-մայիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցվել է մոտ 2.5 մլրդ դոլար

ԼԼիլիթ Ասատրյան

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների` հունվար-մայիսին հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցվել է 2 մլրդ 480 մլն դոլար, սա 2022-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 95 տոկոսով, իսկ 2021-ի՝ ամբողջ տարվա ցուցանիշը գերազանցում է 17.7 տոկոսով:

Գերակշիռ մասը՝ 73.9 տոկոսը, Ռուսաստանից է, 10 տոկոսը` ԱՄՆ-ից, մնացածն` այլ երկրներից: Ցուցանիշները Աժ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է վերլուծում:

Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ակնհայտ է, որ ռուսական հակամարտության արդյունքում բավականին ծանրակշիռ է ռուսական ներհոսքի դերը, բայց մոտ 30 տոկոս էլ այլ երկրներից է ներհոսքը, որը գալիս է` ապացուցելու, որ` այո, բնական զարգացում մենք ունենք, գումարվում են նաև հակամարտության արդյունքում ներհոսքերը:

Հայաստան մտած գումարից զատ` 1 մլրդ 713 մլն դոլար է կազմել մեր երկրից փողի արտահոսքը: Մասնագետների կարծիքով՝ այս երևույթը դրական չէ, քանի որ գումար է գնում երկրից: Առկա տվյալներն, ըստ Նարեկ Կարապետյանի, խոսում են այն մասին, որ այս դեպքում Հայաստանի միջոցով տարբեր գործարքներ են իրականացվում, ու մեր երկիրը կապուղու դեր է ստանձնել:

Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - ՀՀ բանկային համակարգը ինչ-որ առումով միջնորդի դերակատարում է ստանձնել ՌԴ-ի հետ տարածաշրջանում իրականացվող բանկային գործառնությունների առումով, և կարծես թե թվերն էլ հուշում են, որ էս պատկերը իրականություն է, այսինքն` իրականում դեպի Հայաստան ներհոսքեր են լինում, որոնք հետագայում դեպի այլ երկրներ են ուղղորդվում:

Այս իրավիճակի հիմնական շահողը բանկային համակարգն է, որը բարձր շահույթ է գրանցում փոխանցումներից:

Նարեկ Կարապետյան - Այսինքն` անգամ եթե այդ գումարները գալիս են ու չեն մնում տնտեսությունում, այսինքն` լրացուցիչ պահանջարկ չեն գեներացնում, բնականաբար, մենք այստեղ գործ ունենք բիզնես գործարքների հետ, որտեղից էդ գործարքն իրականացնողը մարժա է ունենում, և դա մնում է մեր տնտեսությունում` որպես շահույթ, բաշխվում է, վերաներդրվում, մտնում մեր արտարժույթի շուկա, և, ի վերջո, դրա ազդեցությունը մենք տեսնում ենք:

Հայաստանի կենտրոնական բանկից նշում են՝ փոխանցումները սովորաբար ցուցաբերում են բարձր տատանողականություն, ինչի պատճառներից մեկն էլ ֆիզիկական անձանց առցանց առևտուրն է՝ դրսից:

ՀՀ կենտրոնական բանկ. «Հատկանշական է, որ նախորդ տարվա ընթացքում ցուցաբերած բարձր աճերից հետո դրանք ներկայումս դրսևորում են որոշակի կայունացման միտումներ` ձևավորված բարձր մակարդակներում: Միաժամանակ հարկ է նշել, որ դրամական փոխանցումների դերակատարումը ՀՀ տնտեսությունում նշանակալիորեն նվազել է, մասնավորապես` 2022թ․ զուտ փոխանցումների կշիռը կազմել ՀՆԱ-ի 7.7%-ը»:

Սերգեյ Բագրատյանը նշում է՝ հստակ չէ, որ հենց երկիր ներհոսած գումարն է արտահոսել, քանի որ ՀՀ-ում եկամուտ ստացող քաղաքացիներն էլ են օնլայն գնումներ կատարում, և վիճակագրության մեջ տարանջատում չկա: Բացի այդ, կան նաև մեր երկրից դեպի արտասահմանյան խաղային կայքեր փոխանցվող գումարներ: Պատգամավորը կարևոր է համարում այս հոսքերի պայմաններում ֆինանսական համակարգի կայունությունը, ընդգծում` պետք է այնպես անել, որ մեր երկիր եկող և մնացող գումարները տնտեսությունը կարողանա մարսել:

Սերգեյ Բագրատյան - Այսինքն` ստեղծել այնպիսի արտադրական հզորություններ, որոնք շարունակաբար կգեներացվեն՝ հարկեր, արտադրություն, արտահանման ծավալները կավելանան, և ամենակարևոր իմաստը այն է, որ այս գումարի մարսելու ունակությունը մեր տնտեսության, նաև դինամիկան կարողանանք պահել, ինչքան կտևի դա` չենք կարող գուշակել, դա աշխարհաքաղաքական խնդիր է:

Ըստ գլխավոր դրամատան գնահատականների` 2023 թվականի ընթացքում փոխանցումներն ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից կնվազեն՝ մասնակիորեն կրելով նաև գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության դանդաղման ազդեցությունները։

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում