2023-ի մայիսին ՀՀ-ում գրանցվել է տնտեսական ակտիվության աճի որոշակի արագացում

ԼԼուսինե Մուրադյան

Պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ ՀՀ-ն շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում։ Այս մասին Կառավարության հունիսի 29-ին նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով 2023 թվականի մայիսի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներին:

«Պիտի արձանագրեմ, որ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ 13.7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ է արձանագրվել»,- ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ 2022-ի մայիսին արդեն իսկ շատ բարձր տնտեսական ակտիվություն էր գրանցվել՝ 10.8 տոկոսի չափով. «Այսինքն՝ մենք ունենք նույնիսկ տնտեսական ակտիվության աճի որոշակի արագացում»:

«Մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արդյունաբերությունն աճել է 5,3 տոկոսով, շինարարությունը՝ 18,4 տոկոսով, առևտուրը՝ 28,6 տոկոսով, ծառայությունները՝ 12,3 տոկոսով: Եվ շատ ուրախալի փաստ ունենք, գնաճի որոշակի անկում ունենք, և մայիսին կազմել է 1,3 տոկոս գնաճը»,- ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ տարվա վերջին 5 ամսվա ցուցանիշները նույնպես շատ հուսադրող են. «Տնտեսական ակտիվության ցուցանիշի հնգամսյան՝ 12,5 տոկոս: Ուզում եմ հիշեցնել, որ 4 ամիսների տվյալով 12,2 տոկոս էր, այսինքն՝ մեզ մոտ տնտեսական ակտիվության որոշակի արագացում է նկատվում, ինչը շատ ուրախալի է:

5 ամսվա տվյալներով արդյունաբերությունն աճել է 3 տոկոսով, շինարարությունը՝ 16,7 տոկոսով, առևտուրը՝ 24 տոկոսով, ծառայությունները՝ 19,9 տոկոսով: Եվ ուրախալի է, որ նաև ունենք արտահանման էական աճ՝ շուրջ 93 տոկոսով: Սա մեզ բավականին ուրախացնում է»,- հայտարարեց Փաշինյանը:

Մենք ունենք աշխատատեղերի, աշխատողների աճ, և ուրախալին այն է, որ այդ աճի հիմնական մասը մշակող արդյունաբերությունում է արձանագրվել,- ավելացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում