Թուրքական լիրան նոր հակառեկորդ է գրանցել

ԼԼիլիթ Ասատրյան

Թուրքական արժույթը նոր հակառեկորդ է գրանցել, 1 դոլարն արժե գրեթե 23.8 լիրա: Մեկ տարի առաջ 1 դոլարի փոխարժեքը 18 լիրա էր: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանի հաղթանակից հետո լիրան արժեզրկվել է մոտ 18%-ով: Օրեր առաջ արժեզրկման տեմպն արագացավ, երբ թրեյդերները հայտարարեցին պետական բանկերի կողմից դոլարի վաճառքը դադարեցնելու մասին՝ ազգային արժույթին աջակցելու համար:

Վիլեն Խաչատրյան (ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի վարիչ) - Իհարկե, սա դիտարկվում է խնդիր ԿԲ-ի համար, որը սկսում է փակել դոլարի շրջանառությունը: Սովորաբար այս իրավիճակներում հագեցնել սպեկուլյանտների ծարավը գնելու դոլար դժվար է և իրականում, երբ որ առկա է այսպիսի խնդիր ԿԲ-ն ունի լուրջ քայլեր անելու և մենք նկատում ենք, որ տեղի է ունեցել ևս մեկ պրոցես, որի արդյունքում փոխվել է նաև ԿԲ նախագահը:

Երկրում շարունակվում է պահպանվել բարձր գնաճը՝ 40 տոկոսի շրջանակում, ինչին, սակայն, Կենտրոնական բանկը տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությամբ չի արձագանքում:

Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Թուրքիայում ոչ թե ռացիոնալ քաղաքականություններ են իրականացնում, այլ միանգամայն դրա հակառակը, այսինքն` փորձում են նոր տնտեսագիտություն ուրվագծել՝ պնդելով, որ, օրինակ, ցածր տոկոսադրույքը կարող է ինֆլյացիայի պատճառ չդառնալ կամ գուցե բարձր ինֆլյացիան այդքան էլ լուրջ պրոբլեմ չէ, ինչպես ընդունված է համարել:

Մասնագետների կարծիքով` մինչև այս պահը Թուրքիայի վարած տնտեսական քաղաքականությունն արկածախնդրության նման է:

Նարեկ Կարապետյան - 40, 50, 60 տոկոս ինֆլյացիայի պայմաններում ունենալ 8.5 տոկոս ԿԲ-ի տոկոսադրույք, դա նշանակում է, որ իրական տոկոսադրույքը տնտեսությունում բացասական է և, ասենք, -30 տոկոս է, հնարավոր չէ -30 տոկոս իրական տոկոսադրույք ունենալ տնտեսությունում, դա բարձր ինֆլյացիայի աղբյուր է:

Ներդրողներն այս պահին սպասում են տոկոսադրույքների բարձրացման՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում կենտրոնական բանկի նոր նախագահ է նշանակվել Հաֆիզե Գայե Էրքանին։ Վերջինս աշխատել է ամերիկյան՝ Goldman Sachs ֆինանսական խոշոր կազմակերպությունում, եղել է First Republic Bank-ի ավագ փոխնախագահը։ Մասնագետների կարծիքով` պատահական չէ, որ ամերիկյան փորձառություն ունեցող մասնագետ է նշանակվել այս պաշտոնում:

Վիլեն Խաչատրյան - Սա տնտեսական գունավոր հեղափոխության մոդելի է նմանվում տնտեսության մեջ: Կարող է տնտեսության մեջ տեղի ունենալ քաղաքական առումով գունավոր հեղափոխություն, բայց սա նաև գունավոր հեղափոխության տնտեսական մոդել է, և այսպիսով կարելի է դիտարկել ԱՄՆ գերակայությունը կամ ազդեցության մեծացումը թուրքական տնտեսության կամ ֆինանսական համակարգի մեջ:

Goldman Sachs-ի վերլուծաբանները հունիսի 3-ին իջեցրել են լիրայի իրենց կանխատեսումը. նրանց կարծիքով` մեկ տարի հետո դրա փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կհասնի մինչև 28-ի` նախկինում կանխատեսած 22-ի փոխարեն:

Վիլեն Խաչատրյան - Նման հայտարարությունները նաև նպատակային են, դրանք առաջացնում են բացասական սպասումներ, իսկ տնտեսության մեջ նման տիպի անկումների ժամանակ սովորաբար հնարավորություն են ստանում հատկապես ամերիկյան ընկերությունները ձեռք բերել թուրքական կապիտալի մի մասը: Այսինքն` ստեղծվում է ֆոն՝ բացասական իրավիճակ, ճգնաժամային սպասումներ և տվյալ երկրի կապիտալի ձեռք բերում:

Օրեր առաջ Համաշխարհային բանկը Թուրքիայի 2023 թվականի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումը վերանայել էր դեպի վեր՝ 2.7-ի դարձնելով 3.2 տոկոս: Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ դա էական բան չի փոխում, քանի որ նման տնտեսական աճ հնարավոր է ստանալ նաև պետական ծախսերի միջոցով, այլ հարց է, որ տնտեսական վատ ցուցանիշների պայմաններում Թուրքիան կարող է ագրեսիվանալ քաղաքականության մեջ:

Նարեկ Կարապետյան - Երևի թե ավելի վատ հանգամանքը այն է, որ վատ տնտեսական զարգացումներին Թուրքիայի քաղաքական իշխանություններն արձագանքում են այսպես ագրեսիվ քաղաքականությամբ տարածաշրջանում, որպեսզի ինչ-որ ազգայնականության վրա աշխատելով իրենց քաղաքական առումով բենեֆիթներ ապահովեն:

Վերջին տասնամյակի ընթացքում լիրան 90 տոկոսով արժեզրկվել է: Հունիսի 22-ին նախատեսված է Թուրքիայի Կենտրոնական բանկի ժողովը, որով կսահմանվեն տոկոսադրույքները:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում