Յունիս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ատրպէյճանի Զինուած ուժերը կրակած են Կախակնի հատուածին ինժեներական աշխատանքներ կատարողներու ուղղութեամբ. Հայաստանի Պաշտպանութեան նախարարութիւն:

Ատրպէյճանի Պաշտպանութեան նախարարութիւնը ապատեղեկութիւն տարածած է Արցախի Պաշտպանութեան բանակի ամրաշինական աշխատանքներու մասին:

Փաշինեան և Քլաար քննարկած են Պրիւքսէլի և Քիշինևի հանդիպումներուն ձեռք բերուած պայմանաւորուածութիւններու կատարման ընթացքը:

Մհեր Գրիգորեան և Քլաար քննարկած են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորատիզ երկաթուղային հաղորդակցութեան վերականգնման հեռանկարները:

Թուրքիոյ նորանշանակ Արտաքին գործոց նախարարը պիտի բարելաւէ Անգարայի քաղաքականութիւնը Մերձաւոր Արևելքի և Հիւսիսային Ափրիկէի մէջ․ Bloomberg:

Կախովկայի ելեկտրակայանի ամբարտակը պայթեցուցած են. մօտ 80 բնակավայր հեղեղներու վտանգի տակ է, սկսած է բնակչութեան տարհանում:

Ռուսաստան կտրականապէս հերքեց Կախովկայի ելեկտրակայանը պայթեցնելու մեղադրանքները․ Փեսքով:

Ռուսաստանի և Չինաստանի ինքնաթիռները մտած են Հարաւային Քորիայի հակաօդային պաշտպանութեան գօտի:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում