Որակի ամենամյա մրցանակաբաշխություն՝ արտադրող և ծառայություն մատուցող ընկերությունների համար. նախագիծ

ԼԼիլիթ Ասատրյան

Արտադրող և ծառայություն մատուցող ընկերությունների համար որակի ամենամյա մրցանակաբաշխություն կկազմակերպվի: էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է շրջանառության մեջ դրել, ըստ որի` ամենամյա մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել արտադրող կամ ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Մրցույթը մինչև 200 և 200-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար է: Սահմանված են տարբեր չափանիշներ և բաղադրիչներ, որոնց բավարարելու դեպքում մասնակիցը կարող է մինչև 1000 միավոր ստանալ:

Ժաննա Զաքարյան (ՀՀ ԷՆ որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության պետ) - Կարգով նախատեսվում է 2 փուլ՝ փաստաթղթային փորձաքննություն, որի համար ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից ձևավորվելու է համապատասխան գնահատման աշխատանքային խումբ, որոնց կողմից ուսումնասիրվելու են ներկայացված փաստաթղթերը և գնահատման արդյունքում հետագայում արդեն այն կազմակերպությունները, որոնք որ կհաղթահարեն առաջին փուլը և կանցնեն 2-րդ փուլ, կգնան այնտեղ տեղում գնահատում կիրականացնեն:

Բոլոր հավակնորդ կազմակերպությունների մասին տվյալները հետագայում կներկայացվեն հանձնաժողովին, իսկ որակի համաշխարհային օրը հանդիսավոր միջոցառմամբ կամփոփվեն մրցույթի արդյունքները:

Ժաննա Զաքարյան - Այն կազմակերպությունը, որը կճանաչվի հավակնորդ` մրցականաբաշխության արդյունքում, հնարավորություն կունենա ԱՊՀ շրջանակներում ևս մասնակցություն ունենալ նմանատիպ մրցանակաբաշխության:

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ սրանով ակնկալվում է ձևավորել առողջ մրցակցության գործընթաց, խթանել արտահանումը:

Արսեն Ղազարյան (Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ) - Հայկական գործարարությունը կարիք ունի ցույց տալու իր ցուցանիշները, գովերգվելու, մրցակցային դաշտում համեմատվելու իր ոլորտի գործընկերների հետ:

Մասնակցության փուլերի համար կազմակերպությունները որոշակի գումար կվճարեն՝ առաջին փուլում 100-ից 150, իսկ երկրորդում՝ 300-ից 350 հազար դրամ, ինչը հիմնականում փորձաքննության, գնահատում իրականացնելու ծախսերի համար է: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը նշում է՝ սահմանված գումարը առնվազն միջին և խոշոր բիզնեսի համար մեծ չէ:

Արսեն Ղազարյան - Պետության կողմից այդ գնահատականը լրջացման պահ ունի, և որքան էլ ասեն` ազատական շուկա ենք, մասնավոր տնտեսությունը մրցակցությամբ կամ վայրի կապիտալիզմի օրենքներով է գնում, պետությունը ունի լուրջ գործառույթ և, այո, գործարարները, այդ թվում` քաղաքացիները, կարիք ունեն, որ պետության կողմից կատարվի անաչառ ընտրություն, գնահատական, պարգևատրում և շոյանք:

Որոշման նախագիծը հանրային քննարկման է դրված, եթե գործընթացը բարեհաջող ավարտվի, և կառավարությունը հաստատի, ապա էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է այս նոյեմբերին անցկացնել առաջին մրցականաբաշխությունը:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում