Ֆիլմարտադրության ոլորտում կգործի Cashback համակարգ. նախագիծ

ԼԼուսինե Մուրադյան

ԱԺ նիստին քննարկվեց ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած «Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Խոսքը ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերի մասով Cashback համակարգի ներդրման մասին է:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց, թե ինչ ներդրում են պատրաստվում կատարել օրենքի նախագծով: 

«Կառավարությունը կսահմանի էն ապրանքների կամ ծառայությունների ցանկը, որից օգտվելու դեպքում ֆիլմարտադրողները կստանան մինչև 20% ծախսված գումարի վերադարձ»,- ասաց պատգամավորը, ապա պարզաբանեց, որ եթե, օրինակ, ֆիլմարտադրողը նկարահանում իրականացնելիս ներառի ՀՀ-ի հետ ասոցացվող սիմվոլներ՝ պետական խորհրդանիշ, հուշարձան, պատմամշակութային որևէ ժառանգություն, ապա դա կհամարվի ծառայությունների մատուցում, և նկարահանման համար վճարված գումարի մի մասը կվերադարձվի:

Սիսակ Գաբրիելյանը կարծում է, որ օրենքի ընդունման դեպքում Հայաստանում կգրանցվի ֆիլմարտադրության աճ, քանի որ Հայաստանի բնակլիմայական պայմանները հարմար են ֆիլմ արտադրելու համար, տարածքը փոքր է, ինչպես նաև բոլոր եղանակներին կարելի է տեղում նկարահանում իրականացնել:

«Մեծ հետաքրքրվածություն կա Հնդկաստանի կողմից Հայաստանում ֆիլմ նկարելու, ինչպես նաև` Միացյալ Նահանգներից»,- ասաց պատգամավորը և տեղեկացրեց, որ արդեն կան որոշակի պայմանավորվածություններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում