Օրը՝ 60 վայրկյանում | 24.04.2023

ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն է:

Վարչապետն ու բարձրաստիճան պաշտոնյաները, Հայաստանում հավատարմագրված դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում:

Սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը. ՀՀ ԱԳՆ

Անպատժելիության մթնոլորտն է հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը. Հունաստանում ՀՀ դեսպան

Երևանը և Ստեփանակերտը պահանջել են անհապաղ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքում Ադրբեջանի ապօրինի անցակետի տեղադրումը դադարեցնելու ուղղությամբ:

Փարիզն Ադրբեջանից պահանջել է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, Վաշինգտոնը՝ խոր մտահոգություն հայտնել ապօրինի անցակետի տեղադրման կապակցությամբ: Մոսկվան անընդունելի է համարել Լաչինի միջանցքում ցանկացած միակողմանի քայլ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում