Ազգային մարզադաշտ, 4 մարզադպրոց և 6-18 տարեկան 10.000 ֆուտբոլիստ՝ մինչև 2025 թ. ֆեդերացիայի նպատակը

ԼԼիլիթ Ասատրյան

Այս օրերին մեր երկրում մարզական գլխավոր միջոցառումը, իհարկե, Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն է, գլխավոր սկանդալը՝ Հայաստանի քաղաքացու կողմից ադրբեջանական դրոշի այրումն ու Բաքվի՝ մարզիկներին հետ կանչելու որոշումը: Մրցելույթները կշարունակվեն մինչև ապրիլի 23-ը ու դրանց վերաբերյալ նորություններին կարող եք ծանոթանալ մեր եթերներում, իսկ մինչև այդ խոսենք ամենամասայական սպորտաձևը մեր երկրում զարգացնելու հեռանկարների մասին:

Համահայկական երիտասարդական ֆուտբոլային ասոցիացիան մեր հայրենակից պատանիներին հնարավորություն է տալիս ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվել ու մարզական լավ որակներ դրսևորելու դեպքում ընդգրկվել պատանեկան հավաքականում: Առայժմ ծրագիրը միայն ԱՄՆ-ի համար է գործում, բայց նպատակ կա լավագույնների ընտրություն կատարել հայաշատ այլ երկրներում ևս:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում