Օրը՝ 60 վայրկյանում | 03.03.2023

ՄՄանե Գևորգյան

Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում Ադրբեջանը խախտել է հրադադարը:

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից ևս 9 անձ է տեղափոխվել Հայաստանի ԲԿ-ներ, 7 բուժառու վերադարձել է:

ՀՀ-ն ջանքեր է գործադրում ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի և ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու համար. Նիկոլ Փաշինյան:

Պետք է անվտանգությունը տարածաշրջանում բարելավենք. Գերմանիայի կանցլերի պատասխանը` «Լուրերի» հարցին:

ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ կայցելի տարածաշրջան:

Հայաստանի և ՌԴ-ի ԱԳ նախարարներն ընդգծել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը:

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները:

ԱՄՆ-ն ողջունել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումը:

Վլադիմիր Պուտինը Բրյանսկի մարզում տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն:

Հունաստանի պատմության մեջ խոշորագույն երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 57-ի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում