Կպարզեցվեն և կարագացվեն սահմանահատման և ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացները

ՄՄայա Խաչատրյան

ՄՈՏ 2.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ 27 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

Գործադիրը մոտ 2,5 մլրդ դրամ հատկացրեց 9 մարզի 19 համայնքի սուբվենցիոն 27 ծրագրի համար: Գումարը կուղղվի 2021-22 թթ. հաստատված ծրագրերի ֆինանսավորմանը: Նախարար Սանոսյանի խոսքով՝ այդ ծրագրերի մոտ 80 տոկոսը ավարտական փուլում է: Վարչապետը ներկայացրեց ֆինանսավորվող ծրագրերն ու ընթացիկ վիճակը՝ կարևորելով դրանց վերաբերյալ հանրային իրազեկումը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ծաղկաձորի մասին երբ խոսում էինք, վերջերս եղել եմ, զգացվում է, որ շինարարական վիճակ ա: Կոյուղագծերը փոխել են, կարող են անցնել ասֆալտապատմանը: Սա ճիշտ աշխատանք է, վերջին խորհրդակցության ընթացքում պարոն Խաչատրյանի հետ խոսել ենք: Ասֆալտապատման աշխատանքներին ուշադիր լինենք, նախ համոզվենք, որ ստորգետնյա ենթակառուցվածքները կա՛մ նորոգված են, կա՛մ կարիք չունեն, սկզբից ենթակառուցվածքների հարցը լուծենք, հետո՝ ասֆալտապատման, հակառակ դեպքում այլ տեսարաններ են ստացվում:

ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՐԶԵՑՎԻ

Կպարզեցվեն և կարագացվեն սահմանահատման և ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացները: Միևնույն տրանսպորտային միջոցով փոխադրվող մի քանի անձի պատկանող բեռների համար կլրացվի տարանցման մեկ հայտարարագիր՝ կրճատելով ժամանակը, նվազեցնելով հերթերը:

Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Առաջին կիսամյակի ընթացքում կներդնենք 2 էլեկտրոնային համակարգ, որի արդյունքում ոչ միայն կանաչ, այլ նաև կարմիր և դեղին ուղիների դեպքում հնարավոր կլինի համակարգչից չհեռանալով՝ ամբողջ մաքսազերծման պրոցեսն ավարտել, այսինքն՝ մաքսային մարմին-տնտեսվարող շփումը կհասցվի մինիմումի:

Կարևորելով մաքսային վարչարարության պարզեցման ռազմավարությունը՝ վարչապետն ընդգծեց, որ հաշվի են առնվել մաքսային հսկողության բոլոր գործիքները: Ոլորտում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ վարչապետի հարցին ի պատասխան՝ Բադասյանը նշեց, որ տարանցման հայտարարագրերից հետո յուրաքանչյուրով լրացվում է ապրանքային հայտարարագիր: Ըստ նրա՝ հսկողությունը կազմակերպելու են՝ բարելավելով ռիսկերի համակարգը:

Նիկոլ Փաշինյան - Պրակտիկա կար, որ որոշ ապրանքների մաքսազերծումն իրականացվում էր ոչ միայն տեսականիով, այլև քաշով, նույն վիճա՞կն է: Դա ցույց էր տալիս, որ որոշակի չարաշահումների տեղիք է տալիս, այդտեղ փոփոխություններ արե՞լ ենք:

Ռուստամ Բադասյան - 3 տարի է՝ պահանջում ենք, որ բոլոր ստացողները նշված լինեն առանձին մանիֆեստով, այսինքն՝ տեսնում ենք՝ թե ապրանքի սեփականատերն ով է: Այդտեղ խնդիրը, որը կփորձենք լուծել, արժեքային ցուցիչների վերանայումն է: Դրանք մեր բազայում պետք է համապատասխանեն սովորական տնտեսական գործունեության արժեքային ցուցիչներին, որևէ զեղչ չպետք է լինի, հավասար լինի բոլորի համար:

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ

Աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող, նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց աշխատանքի ընդունող գործատուներին: Աջակցության չափը պայմանավորված կլինի անձի տարիքով, սեռով, երեխա ունենալու, ինչպես նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքով:

Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Գործատուները, որոնք առնվազն մեկ տարով աշխատանքի կընդունեն 1,2 խումբ ունեցող անձանց, 12 ամիս փոխհատուցում աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտահարկի 100 տոկոսի չափով յուրաքանչյուր ամսվա համար, բայց ոչ ավելի, քան 50 հազար դրամ: 32:52 Եթե գործատուն աշխատանքի ընդունի ընտանեկան, սոցիալական նպաստ ստացող 35-45 տ գործազուրկ անձ, 6 ամիս կտրամադրվի 30 տոկոս, ոչ ավելի 12 հազար դրամ:

Ծրագրից կկարողանան օգտվել իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին չեն, վերջին 3 ամսում ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող: Իսկ աշխատանքի կարող են ընդունվել անձինք, որոնք վերջին 3 ամսում հարկ չեն վճարել և 6 ամսում տվյալ գործատուի հետ չեն ունեցել աշխատանքային հարաբերություն: Նախարարի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 30-45 տարեկան անձանց շրջանում մեծ տոկոս է կազմում այն կանանց թիվը, որոնք տնտեսապես ակտիվ չեն: Պետությունը կավելացնի աջակցությունը ևս 3 ամիս, եթե կնոջ խնամքին կլինի մինչև 5 տարեկան երեխա:

Նարեկ Մկրտչյան - Եթե սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց աշխատանքի են ընդունում, ապա 6 ամիս ժամկետով աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և եկամտային հարկի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան ամսական 21 հազար դրամ կտրամադրենք: 6 ամսով կամ 1 տարով պայմանագիրը կնքվում, ավարտվում է, աջակցությունը տրամադրում ենք...

Նախարարը նշեց, որ առաջիկայում Կառավարության քննարկմանը կներկայացվեն նաև զբաղվածության խթանման նոր ծրագրեր:

ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 1 ՄԼՐԴ 29 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԵՏՎՃԱՐ

Վարչապետն անդրադարձավ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրին: Նախարար Մկրտչյանի խոսքով՝ մինչև այս պահը շրջանառությունը գերազանցել է 12.3 մլրդը, որից հետվճար տրամադրվել է 1 միլիարդ 29 միլիոն դրամ:

Նարեկ Մկրտչյան - Հունվարին՝ դեկտեմբերի և նոյեմբերի համեմատ, ցածր աճ կա: Դա պայմանավորված է դեկտեմբեր ամսվա ամանորյա ծախսերի հետ՝ կապված գնողունակության մեծացմամբ: Մենք ակնկալում ենք, որ փետրվարին թիվը կմեծանա՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելի քան 1000 գյուղում ներդրվել է անկանխիկ ձևաչափով նպաստների և թոշակների տրամադրման գործընթաց:

Նիկոլ Փաշինյան - Դա նշանակում է՝ այդ մարդկանց համար սեպտեմբերից թոշակը ոչ թե 3000, այլ փաստացի 6000 դրամով է ավելացել: Կարծում եմ՝ սա կարևոր ցուցանիշ է նաև նրանով, որ այս առևտուրը, գործարքներն ամբողջությամբ իրականացվում են թափանցիկ: Սա նաև կարելի է համարել կառավարության և թոշակառուների համագործակցություն՝ ստվերի դեմ պայքարում:

Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող մոտ 340 արցախցիների կացության համար գործադիրի որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ հյուրանոցային ավելի քան 91 միլիոն և նրանց տեղափոխման մոտ 6,5 միլիոն դրամ ծախսը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում