Հայաստանի 2022 թվականի ՀՆԱ-ն 8 տրլն 496 մլրդ դրամ է կազմել

ԴԴավիթ Մուրադյան

8 տրլն 496 մլրդ դրամ՝ Հայաստանի 2022 թվականի ՀՆԱ-ն է: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նախորդ տարվա արդյունքները, ըստ որի ՀՆԱ-ն աճել է 12.6 տոկոսով: Այս ծավալը Հայաստանի տնտեսության համար ռեկորդային է:

Ամենաբարձր աճ արձանագրած ոլորտներն են՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը (46.9%), տեղեկատվությունն ու կապը (45.9%), ինչպես նաև փոխադրումներն ու պահեստային տնտեսությունը (45.2%):

Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ) - Շատ կարևոր է արձանագրել, որ ինչպես միջազգային, այնպես էլ տեղական մեր բոլոր կանխատեսումները շատ ավելի ցածր ցուցանիշ էին կանխատեսել, և արձանագրվեց համեմատաբար ավելի բարձր: 

ՀՆԱ-ի աճ է արձանագրվել բոլոր ճյուղերում, բացի գյուղատնտեսությունից, հանքարդյունաբերությունից, ինչպես նաև առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտից:

Կարեն Սարգսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար) - Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որ ռուս-ուկրաինական պատերազմից ածանցվող այդ գործոններից դրականորեն չի ազդել այդ ոլորտի վրա, ինչպես մյուս ոլորտներն են օգտվել: Նույնը կարելի է ասել հանքարդյունաբերության ոլորտի մասին, հանքարդյունաբերության ոլորտում ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունները ավելի շատ բացասական են, քան դրական այն առումով, որ բավականին լոգիստիկ խնդիրներ են առաջացել տեղափոխման հետ կապված, նոր շուկաների ի հայտ գալու հետ կապված և, հետևաբար, նաև միջազգային շուկաներում գների որոշակի տատանողականության հետ կապված:

ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ կշիռն ունեն մեքենաների առևտրի ոլորտը՝ 11.8 տոկոս, մշակող արդյունաբերությունը՝ 11.7, գյուղատնտեսությունը՝ 10.4 տոկոս:

Սոս Խաչիկյան - Մենք ունենք շատ ավելի մեծ պոտենցիալ, պարզապես այդ պոտենցիալը չի արտահայտվում շրջափակման պատճառով, ճանապարհների ենթակառուցվածքների փակ լինելու պատճառով: Իսկ որպես ներուժ մենք դեռևս ունենք ավելացման տեղ, ՀՀ տնտեսությունը ի վիճակի է դեռևս կլանելու կապիտալ տարբեր երկրներից հատկապես՝ ՏՏ ոլորտում, ֆինանսական ծառայությունների ոլորտում, դրանք ոլորտներ են, որոնք հսկայական մեծ ծավալ կարող են ապահովել Հայաստանում, ապահովելով ՀՆԱ-ի մեծ ծավալներ:

Էականորեն բարելավվել է նաև մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, և, ըստ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի, համադրելի է Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի հետ:

Կարեն Սարգսյան - Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, եթե մենք հաշվարկում ենք այսօրվա վիճակով, սակայն հիմք ընդունելով դոլարի միջին փոխարժեքը 2022 թվականի, ապա ստացվում է, որ շուրջ 6580 դոլար մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ է արձանագրվել, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի քան 32 տոկոս աճել է, ինչը բավական դրական ցուցանիշ է: Իհարկե, եթե մենք վերցնենք այսօրվա փոխարժեքը՝ շուրջ 395 մոտավորապես, ապա այդ ցուցանիշը անհամեմատ ավելի բարձր կլինի:

Կարեն Սարգսյանի դիտարկմամբ՝ մինչև 2027 թվականը նախատեսված է Հայաստանի ՀՆԱ-ն հասցնել 26 միլիարդ դոլարի:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում