Փետրվարի 18-ը՝ 60 վայրկյանում

ՄՄարո Թարվերդյան

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգուց բաղկացած առաքելություն. Ֆոն դեր Լայեն:

Վարչապետը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

Փաշինյանը և Լատվիայի նախագահը կարևորել են ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում:

Հայաստանի և Խորվաթիայի վարչապետները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:

Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերը Հայաստանում:

Իլհամ Ալիևն ու Շառլ Միշելը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը:

Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:

Չինաստանի բանակի 24 ինքնաթիռ և 4 նավ մոտեցել են Թայվանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում