«Ֆիթչ» գործակալությունը ՀՀ վարկանիշը թողել է B+, հեռանկարը՝ «կայուն»-ից փոխել «դրական»

ԼԼիլիթ Ասատրյան

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն B+ վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից փոխելով դեպի «դրական»: Վարկանիշի հեռանկարի բարելավումը հիմնավորել են տնտեսության դրական դինամիկայով և բարձր տնտեսական աճով: Դրան նպաստել են մարդկանց և կապիտալի զգալի ներհոսքը, հարկային եկամուտների գերակատարումն ու պարտքի բեռի նվազումը, տնտեսության արտաքին դիրքի բարելավումը:

Էդուարդ Հակոբյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Հեռանկարի փոփոխությունը սպասելի էր, դա եթե հաշվի առնենք ներկայիս զարգացումներն ու անորոշությունները, ինչպես նաև ռեցեսիոն իրավիճակները աշխարհում, նաև ինչու չէ տարածաշրջանում, էդ տեսանկյունից դա բավական դրական գնահատական է:

Գործակալությունն ընդգծել է, որ նաև բյուջեի դեֆիցիտի զգալի նվազում է նկատվել՝ պայմանավորված հիմնականում հարկային եկամուտների բարձր աճով: Արդյունքում՝ 2022 թվականին բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 2.2%, 2021-ին ցուցանիշը 4.6% էր: Բացի այդ, կառավարության պարտքը 2022 թ. նվազել է գրեթե 13 տոկոսով՝ կազմելով ՀՆԱ-ի 47.6%-ը: «Ֆիթչի» կանխատեսումներում նշվում է, որ միջնաժամկետ հատվածում ցուցանիշը չի փոխվի:

Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Ըստ էության, վարկանիշը, որը տրվել է կամ փոփոխությունը դրական որոշակի դրական սպասումների մասին է առաջիկայում և ըստ էության դա արտացոլում է երկրի տնտեսական միջավայրը, բյուջետային, հարկաբյուջետային առումով, քաղաքական առումով, ներդրումների առումով, պետական պարտքի առումով և այլն և էս առումով որոշակիորեն կարելի է ասել, որ ավելի գրավիչ և հեռանկարների առումով ավելի կայուն է դարձել:

«Ֆիթչի» գնահատականն ազդակ է, որ կառավարությունը վստահելի վարկառու է, նշում է ֆինանսների փոխնախարարը:

Էդուարդ Հակոբյան - Եթե պետության վարկանիշը բարձր է, դա նաև իր անուղղակի ազդեցությունն է ունենում մասնավոր հատվածի վրա, այսինքն՝ եթե մասնավոր հատվածը որոշի օրինակ՝ ֆինանսներ ներգրավել արտաքին աշխարհի, էդ տեսանկյունից ավելի դրական պայմաններով կարող է ներգրավել:

Դրական է գնահատվել նաև կապիտալի ներհոսքի պայմաններում արտաքին դիրքի բարելավումը, ինչը նպաստել է նաև արտարժութային պահուստների ավելացմանը:

Էդգար Աղաբեկյան - Որպես ներդրումային վարկանիշ՝ ռեյտինգը, երկրի սուվերեն վարկանիշը ամենակարևոր գործոններից մեկն է, որովհետև ինքն ըստ էության ազդում է երկրի ռիսկի վրա, ազդում է երկրում ներդրողների նաև եկամտաբերության ակնկալիքի, ռիսկի որոշակի գործոնների վրա իրենց դիտարկմամբ, և էս առումով էս փոփոխությունը, կարծում եմ՝ որոշակիորեն դրական կազդի միջավայրի վրա:

«Ֆիթչը» այս տարվա համար Հայաստանում 6.1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում: Կառավարության թիրախը 7 տոկոսն է:

Էդուարդ Հակոբյան - Եթե նախկինում «Ֆիթչը» գնահատում էր, որ մարդկանց և կապիտալի ներհոսքը կարող է ժամանակավոր լինել, այսինքն ռիսկեր կա, որ կարող է ժամանակավոր լինել, ներկայումս «Ֆիթչը» նույնպես փաստում է, որ դրանք երկարաժամկետում, այսինքն առաջիկա 2-3 տարիներին կպահպանվեն և դա է պատճառը նաև, որ առաջիկա տարիների տնտեսական աճի կանխատեսումները բարելավված են»:

Գործակալությունը նշել է նաև վարկանիշի հետագա բարելավմանը նպաստող գործոնները, որոնք են՝ միջնաժամկետ հատվածում կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի շարունակական նվազումը և կապիտալի զգալի ներհոսքի արդյունքում արտաքին դիրքի բարելավման պահպանումը: Մասնագետները վստահ են, որ առաջիկայում Հայաստանին վարկանիշ շնորհող «Մուդիս» և «Ստանդարտ ընդ փուրս» գործակալությունները ևս մեր երկրի գնահատականները կբարելավեն:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում