Կառավարությունը 25 սուբվենցիոն ծրագրերի համար 7 մարզպետարանի հատկացրեց 1 միլիարդ 412 միլիոն դրամ

ԳԳոհար Սարգսյան

Կառավարությունը Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին հատկացրեց 1 միլիարդ 412 միլիոն դրամ՝ 25 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

«25 ծրագրից 19-ը 2022 թվականի ծրագրեր են: Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզի 1 ծրագրի համար 3.5 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագրի համար՝ 81.5 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագրի համար՝ 30 միլիոն դրամ, Կոտայքի մարզի 10 ծրագրի համար 185 միլիոն դրամ, Շիրակի մարզի 4 ծրագրի համար՝ 548 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 198 միլիոն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագրի համար՝ 366 միլիոն դրամ»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Փոխվարչապետը ներկայացրեց սուբվենցիոն ծրագրերը: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի  Աշտարակ համայնքի Ավան բնակավայրում իրականացվել են  8000 գծմ խմելու ջրագծի ցանցի հիմնանորոգման և քայքայված հատվածների փոխարինման,    Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում ոռոգման համակարգի նորոգման,  Լոռու մարզի Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներ, Կոտայքի մարզի Ակունք համայնքի համար ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա, Զառ բնակավայրում իրականացվել են   ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում կառուցվել է  3730 քմ մակերեսով պուրակ, Գյումրի համայնքի համար ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ տեխնիկա, Շիրակ բնակավայրում կառուցվել է 2 խմբասենյակով 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, Գյումրի համայնքին պատկանող շենքերի, շինությունների վրա տեղադրվել է 49 արևային համակարգ, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրում իրականացվել են  վարչական շենքի և նախակրթարանի վերանորոգման աշխատանքներ, հիմնանորոգվել է Գորայք բնակավայրի «Սպիտակ տուն», «Ծաղկունք» աղբյուրներից սնող ջրագծի խողովակաշարը, Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանապահ Չինարի, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Այգեձոր և Չորաթան բնակավայրերում կառուցվել է գիշերային լուսավորության ցանց, մասնակի վերանորոգվել են Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան, Բագրատաշեն և Կողբ բնակավայրերի  մշակույթի տները: 

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում